Ղեկավարվելով Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
- Ծաղկաձոր քաղաքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
- Հաստատել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը`
Նախագահ Արտաշես Խաչատրյան /համայնքի ղեկավարի օգնական/,
Անդամներ Լեյլի Խաչատրյան /համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ/,
Վարսիկ Հայրապետյան /համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/
Սուսաննա Եգորյան /Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն/,
Աննա Ասատրյան /<<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն/,
Մանյա Իսրայելյան /<<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հոգեբան/:
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձորի համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 25-ի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 45 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 49 որոշումը:
|