Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արմեն Վանիկի Աբգարյանի դիմումը`
1.Արմեն Վանիկի Աբգարյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին թաղամաս թիվ 30/5 հասցեում գտնվող,(վկայական համար 08052024-07-0250, կադաստրային ծածկագիր 07-017-0143-0029) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,1 հա մակերեսով հողամասը` 1 877 700 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125004300 հաշվեհամարին և իր կողմից կառուցված 90,45 ք.մ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները (բնակելի տուն , ծածկ , սանհանգույց) `385 860 (երեք հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր վաթսուն ) Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125004227 հաշվեհամարին:
2.Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին թաղամաս թիվ 30/5 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 46 000 (քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
3․ Արմեն Վանիկի Աբգարյանի հետ կնքել շինության և հողամասի օտարման պայմանագիր: