|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հոկտեմբերի 2019 թվականի N 625 |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Գրիգոր Շահնազարյանի լիազոր ներկայացուցիչ Դերենիկ Հովհաննիսյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնքի Մհեր Մկրտչյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող, Գրիգոր Ռոբերտի Շահնազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 187,4 քառ.մ. արտաքին մակերեսով շինությունները ինչպես նաև գոյություն ունեցող շինության վրա ինքնակամ բացված 1 դուռը և 2 պատուհանը:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
-
Շինությունների, ինքնակամ բացված դռան և պատուհանների օրինականացման համար սահմանել վճար` 1 004 480 (մեկ միլիոն չորս հազար չորս հարյուր ութսուն)Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|