Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետերով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 50 որոշումը, Ներսիկ Սերյոժայի Հակոբյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասի, որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝
1. Ներսիկ Սերյոժայի Հակոբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող համայնք Ծաղկաձոր, Չարենցի փողոց թիվ 53/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N10092020-07-0138 , կադաստրային ծածկագիր 07-005-0012-0049) 0.015926 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 245,9 ք.մ. ընդհանուր մակերեսով շինություններին կից, համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28112019-07-0156, կադաստրային ծածկագիր 07-005-0012-0035), Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 0.015 հա մակերեսով ազատ տարածքը կադաստրային արժեքով`678 600 (վեց հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Ներսիկ Սերյոժայի Հակոբյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:
3.Ընդլայնման հետևանքով առաջացած 0.030926 հա մակերեսով հողամասին հասցեն թողնել նույնը՝ համայնք Ծաղկաձոր, Չարենցի փողոց թիվ 53/2: