Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 16 արտահերթ նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 80-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 85 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 87-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:
4. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին:
5. Ծաղկաձոր համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքում իրականացված վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրությունները և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ արված առաջարկությունները քննարկելու մասին:
7. Ծաղկաձոր համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին: