Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022թվականի նոյեմբերի 14 -ի «Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողների համար հավելավճար սահմանելու մասին» N 188 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությւնը․ 1) որոշման 1-ին կետի՝ «2%-ի » թիվը փոխարինել « 5 տոկոսի» թվով և բառով :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |