Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 3-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 03-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 1 Տալ համաձայնություն՝ ․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության՝ 0,12 հա մակերեսով, / կադաստրային ծածկագր՝ 07-045-0353-0374/ Նինա Վաչագանի Գևորգյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը /կնքված 2008 թվականի հոկտեմբերի 10-ին/ վերակնքել Տաթևիկ Կառլենի Մանվելյանի հետ։ 2․ Պայմանագրով սահմանված տարեկան վարձավճարը 2210 / երկու հազար երկու հարյուր տաս / Հայաստանի Հանրպետության դրամի փոխարեն, հողամասի տարեկան վարձավճար սահմանել 10 000 / տաս հազար/ Հայաստանի Հանրպետության դրամ։ 3․ Տաթևիկ Կառլենի Մանվելյանի հետ կնքել համապատասխան համաձայնագիր։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից։ |