Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 524
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 524

«ԼԱՎԱՆՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից 2024թվականի ապրիլի 08-ին հայտարարված  «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/9» ծածկագրով ընթացակարգի 2-րդ չափաբաժնին «ԼԱՎԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է մասնակցության  հայտ: Համակարգիկողմից գնահատման ենթակա հայտերի մեջ ներառված 2-րդ չափաբաժնի մասով առաջին տեղ զբաղեցրած մասնակից «ԼԱՎԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը գնահատելիս գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 04/05/17թ. N 526-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման կարգի>> (ասյուհետ՝ նաև Կարգ)  67-րդ կետը, արձանագրել է անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ,մասնավորապես՝ համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի՝ «ԼԱՎԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ Ընկերության 80% բաժնեմասի սեփականատեր է հանդիսանում Արտակ Հրանտի Աբրահամյանը, 20% բաժնեմասի սեփականատեր՝ Աննա Սուրենի ԼալայանըՀամայնքապետարանի աշխատակազմին հասանելի տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության վերլուծությամբ պարզվել է, որ «ԱՅ-Թի Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 02648694)՝ որի 100% բաժնեմասի սեփականատերը հանդիսանում է Արտակ Հրանտի Աբրահամյանը, 2023 թվականի հուլիսի 25-ից մինչև 2025 թվականի հուլիսի 25-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսուհետ՝ Ցուցակ):  «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում...»: Ընդ որում՝ Կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:  Համաձայն  Կարգի 119-րդ կետի 3-րդ ենթակետի՝ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե`  

ա. տվյալ անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,

բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն, (...):

 Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական կարգավորումները՝ գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ «ԼԱՎԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը  գնահատվել է՝ անբավարար և մերժվել է, որի արդյունքում «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/9»  ծածկագրով ընթացակարգի 2-րդ չափաբաժինը հայտարարվել է չկայացած՝ «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի  1-ին  մասի 4-րդ կետի հիման վրա: 

    Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի   6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) պարբերությամբ և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝

1.  «ԼԱՎԱՆՆԱ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը  (ՀՎՀՀ՝  08230405)  երկու տարի  ժամկետով  ներառել  գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2.Սույն որոշման օրինակը ուղարկել  «ԼԱՎԱՆՆԱ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը և Հայաստանի  Հանրապետության  ֆինանսների  նախարարությանը:

3. Սույն որոշման  կատարման նկատմամբ  հսկողությունը  իրականացնում  է  Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

 4. Սույն որոշումը կարող է դատական  կարգով բողոքարկվել՝ այն  ստանալու պահից  հաշված երեսուն  օրացուցային  օրվա  ընթացքում: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner