ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է, քաղաքի կարգավիճակ ստացել է 1984 թ.: Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1600 մարդ: Ծաղկաձորը որպես բնակավայր հայտնի է վաղնջական ժամանակներից: Ծաղկաձոր քաղաքի անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվել է Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը հանդիսացել է արքունի Արշակունիների որսատեղի: 6-7 դարերում գավառը արդեն անցնում է Կամսարականների նշանավոր նախարարական տանը: 10-րդ դարում Կամսարականներին փոխարինում են Պահլավունիները: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051 թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը: Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14 դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել են Խաղբակյան, այնուհետև Պռոշյան իշխանական տոհմերը: Վասակ Խաղբակյանը 1203-1214 թթ-ին Կեչառիսում կատարում է մեծ ծավալի վերանորոգումներ` Սբ. Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ. Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքներով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամնաշքեղն է: Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին: 17-րդ դարի հիշատակարաններում նշվում է, որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Կեչառիսի վանքը, 1828 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ փլվել էին բոլոր գմբեթները, 1830-ական թվականներին որոշ չափով մաքրվեց, բարեկարգվեց: Նախքան խորհրդային կարգեր հաստատելը Ծաղկաձորը վեր էր ածվել Երևանի նահանգի առողջարանային կենտրոնի, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում նահանգի բաձրաստիճան պաշտոնյաները և այն միաժամանակ բնակեցվել էր ռուսներով, որը իրենից ներկայացնում էր մի մեծ բնակավայր: Խորհրդային տարիներին գործում էին շուրջ երեք տասնյակի հասնող պիոներական ճամբարներ և հանգստյան տներ: 1967 թ. Քաղաքում կառուցվեց ԽՍՀՄ Գլխավոր Մարզաբազան, որը մեծ ճանաչում և հռչակ բերեց նրան: 1969 թ. Թեղենիսի լանջին կառուցվեց բազկաթոռային ճոպանուղին, որը դարձավ քաղաքի այցետոմսը` ձմեռային հանգիստը ավելի հրապուրիչ և մասայական դարձնելով: Հետխորհրդային տարիներին Ծաղկաձորը պահպանեց և զարգացրեց իր` առողջարանային կենտրոնի ավանդույթները: Բազմաթիվ շենքեր, որ կառուցվել էին Երևանի և Թիֆլիսի առևտրա-արդյունաբերական, բուրժուական բարձր խավի կողմից, որպես ամառանոցներ ազգայնացվեցին: Անկախության հռչակումից հետո քաղաքը ապրեց դժվարին օրեր, սակայն 2000 թ-ից, սկսվեց նրա նոր վերելքը և այն ստացավ նոր շուք և նկարագիր: Այսօր Ծաղկաձորը իրենից ներկայացնում է բարեկարգ հրապարակներով, փողոցներով, գիշերային շքեղ լուսավորությամբ, ժամանակակից հյուրանոցներով, հանգստյան տներով քաղաք և այն հրապուրիչ է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որի 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ. ընթացքում` ավստրո-իտալական <<Լայտներ>> ընկերության կողմից: Այս 5 կայաններն էլ իրենց տեխնիկական հագեցվածությամբ և սպասարկման մակարդակով համապատասխանում են ներկայիս միջազգային չափանիշներին: Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրներից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություն ապահովող ժամանակակից հյուրանոցներ և հանգստյան տներ: Հյուրանոցներն այստեղ ցանկացած ճաշակի և կարգի են: Հյուրանոցներն ունեն միջազգային մակարդակի ընդունելություններ կազմակերպելու փորձ և տարվա բոլոր եղանակներին պատրաստ են հյուրեր ընդունելուն: Դրանցից են` վերջերս շահագործման հանձնված <<Գոլդեն Փելիս Ռեզորթ Սպա Ջի Էլ>> 5-աստղանի հյուրանոցը, Ծաղկաձորի կենտրոնում գտնվող փոքր ու գեղեցիկ <<Յուպիտեր>> հյուրանոցը, որը հայտնի է իր հրաշալի խոհանոցով և հյուրընկալ անձնակազմով, <<Սպորտային համալիրը>>, որը առաջարկում է նորացված և ժամանակակից ծառայությունների համակարգ: Եվ սա միայն Ծաղկաձորի շքեղ հյուրանոցների մի փոքր մասն է կազմում, քանի որ դրանց թիվը հասնում է մոտ չորս տասնյակի: Ծաղկաձորում գործում է նաև <<Ծաղկաձորի հյուրանոցների միություն>> հասարակական կազմակերպությունը, որը ճանաչվել է 2012 թվականի ՀՀ տարածքում գործող հյուրնոցների միություններից լավագույնը: Ծաղկաձորի կրոնա-մշակութային օջախ է հանդիսանում Կեչառիսի վանական համալիրը, որը ամբողջությամբ վերանորոգվել է 2001 թ-ին: Այն ոչ միայն հանրապետության բնակչության, այլև հանրապետություն այցելած զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Այստեղ է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը: Քաղաքում է գտնվում հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ` Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Նշանավոր այս գերդաստանի որդիները` Լևոնը, Ռուբենը և Հովսեփը մեծացել են Ծաղկաձորում գտնվող իրենց ամառանոցում, իսկ Լևոն Օրբելին ծնվել է հենց այստեղ: Այսօր այդ տունը վերածվել է տուն-թանգարանի, ուր փոխադրվել են նրանց գործունեության հետ կապված մեծ թվով ցուցանմուշներ Երևանից, Մոսկվայից և Սանկտ-Պետերբուրգից: Ծաղկաձորը Հայաստանի ամենասիրելի և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգտյան գոտին է: Ծաղկաձորը եզակի է նրանով, որ գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանը` իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրմունավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ ու հիշարժան: Այս քաղաքում հոգնելու միակ պատճառը տպավորությունների առատությունն ու հետաքրքիր հանգիստն է: Ծաղկաձորում, դուք միշտ կարող եք վայելել քաղաքացիների հյուրընկալությունը, որտեղ բոլորը ազատ հաղորդակցվում են հյուրերի հետ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է, քաղաքի կարգավիճակ ստացել է 1984 թ.: Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
600-700
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-6
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+17.8
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
tsaghkadzor.kotayq@mta.gov.am
2310
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
7
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
-
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հնարապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է, քաղաքի կարգավիճակ ստացել է 1984 թ.: Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ: Ծաղկաձորը որպես բնակավայր հայտնի է վաղնջական ժամանակներից: Ծաղկաձոր քաղաքի անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվել է Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը հանդիսացել է արքունի Արշակունիների որսատեղի: 6-7 դարերում գավառը արդեն անցնում է Կամսարականների նշանավոր նախարարական տանը: 10-րդ դարում Կամսարականներին փոխարինում են Պահլավունիները: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051 թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը: Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14 դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել են Խաղբակյան, այնուհետև Պռոշյան իշխանական տոհմերը: Վասակ Խաղբակյանը 1203-1214 թթ-ին Կեչառիսում կատարում է մեծ ծավալի վերանորոգումներ` Սբ. Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ. Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքներով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամնաշքեղն է: Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին: 17-րդ դարի հիշատակարաններում նշվում է, որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Կեչառիսի վանքը, 1828 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ փլվել էին բոլոր գմբեթները, 1830-ական թվականներին որոշ չափով մաքրվեց, բարեկարգվեց: Նախքան խորհրդային կարգեր հաստատելը Ծաղկաձորը վեր էր ածվել Երևանի նահանգի առողջարանային կենտրոնի, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում նահանգի բաձրաստիճան պաշտոնյաները և այն միաժամանակ բնակեցվել էր ռուսներով, որը իրենից ներկայացնում էր մի մեծ բնակավայր: Խորհրդային տարիներին գործում էին շուրջ երեք տասնյակի հասնող պիոներական ճամբարներ և հանգստյան տներ: 1967 թ. Քաղաքում կառուցվեց ԽՍՀՄ Գլխավոր Մարզաբազան, որը մեծ ճանաչում և հռչակ բերեց նրան: 1969 թ. Թեղենիսի լանջին կառուցվեց բազկաթոռային ճոպանուղին, որը դարձավ քաղաքի այցետոմսը` ձմեռային հանգիստը ավելի հրապուրիչ և մասայական դարձնելով: Հետխորհրդային տարիներին Ծաղկաձորը պահպանեց և զարգացրեց իր` առողջարանային կենտրոնի ավանդույթները: Բազմաթիվ շենքեր, որ կառուցվել էին Երևանի և Թիֆլիսի առևտրա-արդյունաբերական, բուրժուական բարձր խավի կողմից, որպես ամառանոցներ ազգայնացվեցին: Անկախության հռչակումից հետո քաղաքը ապրեց դժվարին օրեր, սակայն 2000 թ-ից, սկսվեց նրա նոր վերելքը և այն ստացավ նոր շուք և նկարագիր: Այսօր Ծաղկաձորը իրենից ներկայացնում է բարեկարգ հրապարակներով, փողոցներով, գիշերային շքեղ լուսավորությամբ, ժամանակակից հյուրանոցներով, հանգստյան տներով քաղաք և այն հրապուրիչ է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որի 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ. ընթացքում` ավստրո-իտալական <<Լայտներ>> ընկերության կողմից: Այս 5 կայաններն էլ իրենց տեխնիկական հագեցվածությամբ և սպասարկման մակարդակով համապատասխանում են ներկայիս միջազգային չափանիշներին: Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրներից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություն ապահովող ժամանակակից հյուրանոցներ և հանգստյան տներ: Հյուրանոցներն այստեղ ցանկացած ճաշակի և կարգի են: Հյուրանոցներն ունեն միջազգային մակարդակի ընդունելություններ կազմակերպելու փորձ և տարվա բոլոր եղանակներին պատրաստ են հյուրեր ընդունելուն: Դրանցից են` վերջերս շահագործման հանձնված <<Գոլդեն Փելիս Ռեզորթ Սպա Ջի Էլ>> 5-աստղանի հյուրանոցը, Ծաղկաձորի կենտրոնում գտնվող փոքր ու գեղեցիկ <<Յուպիտեր>> հյուրանոցը, որը հայտնի է իր հրաշալի խոհանոցով և հյուրընկալ անձնակազմով, <<Սպորտային համալիրը>>, որը առաջարկում է նորացված և ժամանակակից ծառայությունների համակարգ: Եվ սա միայն Ծաղկաձորի շքեղ հյուրանոցների մի փոքր մասն է կազմում, քանի որ դրանց թիվը հասնում է մոտ չորս տասնյակի: Ծաղկաձորում գործում է նաև <<Ծաղկաձորի հյուրանոցների միություն>> հասարակական կազմակերպությունը, որը ճանաչվել է 2012 թվականի ՀՀ տարածքում գործող հյուրնոցների միություններից լավագույնը: Ծաղկաձորի կրոնա-մշակութային օջախ է հանդիսանում Կեչառիսի վանական համալիրը, որը ամբողջությամբ վերանորոգվել է 2001 թ-ին: Այն ոչ միայն հանրապետության բնակչության, այլև հանրապետություն այցելած զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Այստեղ է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը: Քաղաքում է գտնվում հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ` Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Նշանավոր այս գերդաստանի որդիները` Լևոնը, Ռուբենը և Հովսեփը մեծացել են Ծաղկաձորում գտնվող իրենց ամառանոցում, իսկ Լևոն Օրբելին ծնվել է հենց այստեղ: Այսօր այդ տունը վերածվել է տուն-թանգարանի, ուր փոխադրվել են նրանց գործունեության հետ կապված մեծ թվով ցուցանմուշներ Երևանից, Մոսկվայից և Սանկտ-Պետերբուրգից: Ծաղկաձորը Հայաստանի ամենասիրելի և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգտյան գոտին է: Ծաղկաձորը եզակի է նրանով, որ գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանը` իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրմունավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ ու հիշարժան: 2013 թ. Ծաղկաձորը արժանացավ <<Տարվա բոլոր եղանակներին լավագույն պայմաններ ապահովելու, տուրիզմի զարգացումը խթանելու>> հանրապետական մրցանակին: Այս քաղաքում հոգնելու միակ պատճառը տպավորությունների առատությունն ու հետաքրքիր հանգիստն է: Ծաղկաձորում, դուք միշտ կարող եք վայելել քաղաքացիների հյուրընկալությունը, որտեղ բոլորը ազատ հաղորդակցվում են հյուրերի հետ:
Facebook
YouTube