Սիրելի’ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Սուրբ Զատիկի տոնի առթիվ։
Քրիստոսի Հարության փրկարար լույսը թող ուղեկից լինի ձեր ընտանիքներին՝ խաղաղությամբ, սիրով ու ներդաշնակությամբ լցնելով ձեր հոգիներն ու օջախները։
Այս պայծառ տոնը վերածննդի, հավատքի և հույսի խորհրդանիշ է, և թող մեզ բոլորիս ուժ ու ոգեշնչում տա բարին գործելու, համախմբվելու և մեր հայրենիքն առավել սիրով ու պատասխանատվությամբ կերտելու։

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի