|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2023 թվականի N 70 |
ՀԵՆԱՍՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՂԵկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 14-ի թիվ 66 որոշումը և <<ԷՖ ՆԵԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ 1․ Համայնքում ինտերնետային ծառայությունների հասանելությունը բարձրացնելու և ապահովելու նպատակով, թույլատրել <<ԷՖ ՆԵԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մալուխների անցկացման աշխատանքների համար օգտագործել Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջ թիվ 1 հասցեից մինչև <<Ծաղկաձոր Մարրիոթ>> հյուրանոց ընկաց ճանապարհահատվածի արտաքին լուսավորության 110 հենասյուներ ։ 2․ Համայնքի ղեկավարին՝ <<ԷՖ ՆԵԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր։ |
Կողմ -11 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|