ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 497
ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
<<Ծաղկաձոր Գլխավոր Մարզահամալիր>>ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 17072023-07-0140) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Օլիմպիական փողոց, 18/8 հասցեում գտնվող 4.00744 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,02724 հա մակերեսով (բաժանվող մաս) հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Գլխավոր մարզահամալիր թաղամաս, 90/3 հողամաս, իսկ մնացած 3.9802 հա մակերեսով (մնացորդային մաս) հողամասի հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Գլխավոր մարզահամալիր թաղամաս, 90/2 հողամաս:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ