
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 1004
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 05-ի թիվ 54-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 23-ի <<Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի եկամուտների և ծախսերի եռամսյակային համամասնությունները հաստատելու մասին>> թիվ 130 որոշման թիվ 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ