Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
113

22 հունվար 2025թ.

 

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին  հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները, ինչպես նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հունվարի 15-ին տրված՝ թիվ ԱՏ-15012025-07-0065 տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող Նաիրա Արմենի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-045-0463-0046 կադաստրային ծածկագրով , 0․041016 հա մակերեսով հողամասի   նպատակային և գործառնական նշանակությունը  գյուղատնտեսական, արոտավայրերից փոփոխել հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողերի:

2․Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխումից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 764 933 (յոթ հարյուր վաթսունչորս հազար ինը հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125006305 հաշվեհամարին։ 

3.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home