Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
111

22 հունվար 2025թ.

 

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունվարի 21-ի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի    հունվարի 15-ի N 1/փ-16 եզրակացության և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 8-ի համար 27 որոշման հիմքով գրանցված  N 23072024-07-0064 սեփականության վկայականը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 37 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառացում>> բառակապակցությամբ:

2․ Կառուցապատող տողում կազմակերպության անվանումը ուղղել և շարադրել <<Ալվինա հյուրանոցային համալիր>> փակ բաժնետիրական ընկերության փոխարեն վերջինիս իրավահաջորդ<< <<ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանումը՝ գրանցված  Վայոց Ձոր, Վայք համայնք, Երկրաբանների փողոց, տուն 7 հասցեում>>։

3․Ճարտարապետահատակագծային առաջադրանքի «1» կետը ուղղել և շարադրել «բնակավայրերի բնակելի կառուցապատման համար» նախադասությամբ:

4․ Ճարտարապետահատակագծային առաջադրանքի մնացած կետերն ու բովանդակությունը թողնել անփոփոխ։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home