
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 923
ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 26-Ն և 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 06 որոշումները, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի ուսանողների դիմումները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում բարձր առաջադիմություն (միջին որակական գնահատականներ) ունեցող ուսանողներին՝ համաձայն հավելվածի, տրամադրել կրթաթոշակ ամսական 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար :
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ