Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
548

18 հունիս 2025թ.

 

 

ՆՈՒՆԵ ՅՈՒՐԱՅԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 67 որոշումը և քաղաքացի Նունե Յուրայի Ասատրյանի դիմումը`


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց 68/3 շենքի թիվ 18 հասցեի բնակիչ՝ Նունե Յուրայի Ասատրյանին կառուցապատման իրավունքով տրամադրել Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց 68/26 հասցեում գտնվող , 07-045-0063-0116 կադաստրային ծածկագրով ,  0,002 հա մակերեսով հողամասը` ավտոտնակ կառուցելու նպատակով:

2․Նունե Յուրայի Ասատրյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր` 90 տարի ժամկետով:

3.Տարեկան վարձավճարը սահմանել 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ:

4․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց  թիվ 68/26 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home