Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
489

13 մայիս 2025թ.

 

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին  հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները, ինչպես նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 08-ին տրված՝ թիվ ԱՏ-08042025-07-1112 տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ Ծաղկաձոր համայնքի, Արտավազ գյուղում <<ԱՀՄԵԴ ԱԼԴԱՀՄԱՆԻ>> ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ հասցեում գտնվող, 0,1313 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արոտավայրերից  փոփոխել հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերի:

2. Սահմանել, որ փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 2 394 845 ( երկու միլիոն երեք հարյուր ինսունչորս հազար ութ հարյուր քարասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125004300 հաշվեհամարին:

3.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home