ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 992
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023CWWPFF և հիմք ընդունելով Ռազմիկ Ռուբիկի Պետրոսյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, ք․ Ծաղկաձոր , Ա․ Իսահակյան փողոց 11 հասցեում գտնվող, Ռազմիկ Ռուբիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար՝ 25032020-07-0104) 0,0437 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 125,84 քառ.մ․ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի շինությունները:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 403 443 (չորս հարյուր երոք հազար չորս հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003484 հաշվեհամարին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ