Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
552

20 հունիս 2025թ.

 

 

«ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 59 որոշումը և «ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հայկ Գևորգյանի դիմումը`


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրել համայնք Ծաղկաձոր , քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 75/3 հասցեում գտնվող , 07-005-0016-0272 կադաստրային ծածկագրով , 0,000225 հա մակերեսով հողամասը` գովազդային վահանակ տեղադրելու նպատակով:

2․«ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր` 20 տարի ժամկետով:

3. Տարեկան վարձավճարը սահմանել 10 000 /տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002031 հաշվեհամարին

4․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր , քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 75/3 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home