Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 35


Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին»  օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման  հանձնաժողովների քանակական կազմը սահմանել ավագանու  5    անդամներից:
2.  Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմում ընդգրկել համայնքի ավագանու ներքոհիշյալ անդամներին`

1) Ոսկան Եղիազարյան,

2) Արմենուհի Առաքելյան,

3) Ռուզաննա Պետրոսյան,

4) Գոհար Հովհաննիսյան,

5) Գրիգոր Ղարիբյան

3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման  հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշելու մասին>> թիվ 83 որոշումը և Մեղրաձոր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի <<Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման  հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի  մասին>> թիվ 65 -Ա որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner