Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2023 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց թիվ 18 հասցեում գտնվող <<Ծաղկաձոր սպորտ կոմպլեքս>> ՍՊԸ—ում գործող բառում, որի մենեջեր է հանդիսանում Անդրանիկ Մարկոսյանը (անձնագիր՝ AT 0686761, տրված 04․03․2021թվական, 049-ի կողմից) բացակայում է ցուցանակը և վաճառքի ցուցադրված ապրանքատեսակների վրա գնապիտակները:

 <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ և 21-րդ մասերի  հատկանիշներով Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:

   Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի՝

<<Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:>>

 Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 21-րդ մասի՝

<<Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:>>

     Ելնելով վերոգրյալից, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը,  ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 158-րդ  հոդվածի 4-րդ և 21-րդ մասերի  հատկանիշներով, 219 1 հոդվածով և հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2023 թվականի  մարտի 17-ի վարչական վարույթի նիստի արձանագրությունը՝

 

 

1. Անդրանիկ Հրաչյայի Մարկոսյանի նկատմամբ /անձնագիր՝ AT 0686761, տրված՝ 04․03․2021 թվական , 049-ի կողմից,/ նշանակել  տուգանք`

 1) Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելու համար՝ 20.000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով,

  2) Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայության համար՝ 10.000 (ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2.Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում  Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսյա ժամկետներում:

5. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու  դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner