Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 օգոստոսի 2022 թ.

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանի N1 հավելվածով և N 13-Ն հրամանով`

1. 2022 թվականի սեպտեմբերի 07-ին ժամը 11:00-ին հայտարարել մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՝ համաձայն հավելված 1-ի։

2.Հաստատել մրցույթի հայտարարությունը՝ համաձայն հավելված 2-ի:

3.Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկման, նախապատրաստական աշխատանքների իրականացման լիազորությունները վերապահել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնի  պետի պաշտոնակատար Լեյլի Խաչատրյանին:

4.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել հայտարարության հրապարակումը, համայնքի ղեկավարի նստավայրում հրապարակել`  տեսանելի վայրում փակցնել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից տրամադրված մրցութի հարցաշարերը՝ իրենց միանշանակ ճիշտ պատասխաններով: 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner