Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 մայիսի 2023 թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի  1-ին, 6-րդ, 7-րդ    ենթակետերով  հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 05 մայիսի 2023 թվականի N 49 որոշումը. հիմք ընդունելով  Նարեկ Մյասնիկի Կեսոյանի դիմումը՝, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝

1. Նարեկ Մյասնիկի Կեսոյանին ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Տանձաղբյուրի փողոց թիվ 40/6 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական 25042023-07-0039 , կադաստրային ծածկագիր 07-005-0030-00850․2 հա մակերեսով,հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված հողամասին  կից, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Տանձաղբյուրի փողոց թիվ 40/11 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 05052023-07-0119, կադաստրային ծածկագիր 07-005-0030-0117), Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների, հանգստի  համար նախատեսված 0.2 հա մակերեսով ազատ տարածքը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով`32 353 200 (երեսուներկու միլիոն երեք հարյուր հիսուն երեք հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

2.Ընդլայնման հետևանքով առաջացած 0,4 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Տանձաղբյուրի փողոց թիվ 40/6:

3. Նարեկ Մյասնիկի Կեսոյանի   հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

4. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Տանձաղբյուրի փողոց թիվ 40/6  հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները`որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
(302.77 Կբ)
Փաստաթուղթ՝15284d2e-3d1f-4ec8-bd34-59eec106034d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner