Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023QWSVBM և հիմք ընդունելով Հարություն Սլավիկի Պողոսյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր 10--րդ փողոց , 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող,Հարություն Սլավիկի Պողոսյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող (Ժառանգական գործ՝ 236 , 24․09․2024 թ․) 0,08 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 73,12 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 103 977 ( հարյուր երեք հազար ինը հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003492 հաշվեհամարին:
|