Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 476
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2022 թվականի N 476

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից քաղաք Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի  փողոց, թիվ 6 հասցեում գտնվող  հողամասից  առանց համապատասխան թույլտվության  կատարվել է շինարարական աղբի հավաքում և իր միջոցներով տեղափոխում :

 <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:

   Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 43.1-րդ  հոդվածի 5-րդ մասով /առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը/ և 219 1 հոդվածով և հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 12-ի  նիստի թիվ 03 արձանագրությունը՝

 

 

1. <<ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /ՀՎՀՀ 00481595, գտնվելու վայրը՝ քաղաք Երևան, Էրեբունի Մուշական 8  փողոց, թիվ 92տնօրեն Գևորգ Գրիգորյանի նկատմամբ նշանակել  տուգանք` 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2.Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում  Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

5. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու  դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner