Այսօր: Կիրակի, 27 Նոյեմբերի 2022թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
Գտնված գրանցումների քանակը` 2
Տեղեկացված համայնք 25 մայիս 2022 Վարչատարածքային բարեփոխումների  իրազեկվածության մասին։ Վարչատաչածքային բարեփոխումները Ծաղկաձոր համայնքում առաջացրած դժվարությունների, հաջողված պատմությունների և նոր հնարավորությունների մասին: Վարչատարածքային բարեփոխումները համայնքի բնակիչների շրջանում առաջացրել է որոշակի խուճապ, դժգոհություններ, քանի որ անցյալում համայնքի և վարչատարածքների բաժանումներն ու գործառույթները եղել են այլ, իսկ նոր գործառույթների մասին իրազեկվածություն չկա: Ինչպես նաև կան գույքային խնդիրներ հանրային լսումների, ավագանու անդամների հանդիպման, երիտասարդական խմբերի ժամանցի ապահովվման, գիտելիքների հզորացման համար: Ծրագրի նպատակն է՝ ունենալ իրազեկված և կարողություններով հարուստ համայնք: Ծրագրի խնդիրներն են՝ Ստեղծել ոչ ֆորմալ խումբ, որոնց հետ կիրականացվեն դասընթացներ: Դասընթացների ավարտից հետո, ոչ ֆորմալ խմբի անդամները համայնքի բնակիչների հետ իրականացնեն իրազեկման գործընթացներ: Մասնակցության խթանում՝ ավագանու նիստերին: ֆորմալ խմբի անդամների և իրազեկված բնակիչների (որոշ մասի) մասնակցությունը ՏԻՄ-ի աշխատանքներին։  Արդյունքներնեն՝ -Ոչ ֆորմալ խմբի գիտելիքները ՏԻՄ-ի գործառույթներին, իրավունքների և պարտականությունների մասին աճել է: -Ծաղկաձոր համայնքում ունենք իրազեկված բնակիչներ, ովքեր համագործակցում են ՏԻՄ-ի անդամների հետ: -Համայնքի բնակիչները իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
0 18
Այլ
Մասնակցային կարիքների գնահատում 25 մայիս 2022 Ծրագրի ընթացքում իրականացվելու են դասընթացներ, գործնական խորհրդատվություն հետազոտության կազմակերպման, մասնակցային կարիքների գնահատում և ջատագովություն, որ այդ կարիքներն արտացոլվեն զարգացման ծրագրում: Տեղեկատվության տարածման հիմնական ուղին հանդիսանալու է  սոցիալական մեդիան՝ Սոցիալական ցանցի էջում դնելու ենք հայտարարություն, Տարածելու ենք մեր ընկերների միոցով՝ խնդրելով  կիսվել իրենց էջերում: Հայտարարությունը փակցնելու ենք գյուղապետարանի և դպրոցի հայտարարությունների տախտակի վրա: Ապահովելու ենք Ծրագրի շարունակականությունը՝ ·         Ակտիվ խմբ ի անդամները ՏԻՄ-ի հետ կնքում են  համագործակցության հուշագիր   Մասնակցային կառավարումը կարևոր գործընթաց է տեղական ինքնակառավարման ոլորտում, քանի որ հասարակության հետ ունեցած կապերի միջոցով են բացահայտվում համայնքում առկա խնդիրները և մշակվում լուծման համապատասխան տարբերակներ: Ծաղկաձոր համայնքի Փյունիկ  և Արտավազ բնակավայրերի բնակչությունը կազմում է 946 մարդ, որոնք մասնակից չեն լինում համայնքային որոշումների կայացմանը և հիմնականում ներգրավված չեն համայնքային կյանքին: Ավագանին բաղկացած է 15 անդամներից, որոնցից չորսը կին է: Ավագանին ունի խորհդակցական մարմին, սակայն գյուղերի բնակիչների հետ հանդիպումներ գրեթե չեն կազմակերպվում որոշումների քննարկման համար:  ՏԻՄ-ի որոշումները կայացվում են` ելնելով ավագանու և աշխատակազմի շրջանակներում կազմակերպվող քնարկումներից, և բաց է մնում բնակիչների կարիքների ուսումնասիրություն: Այսպիսով՝ գյուղաբնակ բնակիչների կարիքները մնում են չլուծված և հետզհետե ավելանում է դժգոհությունները ՏԻՄ  գործունեության  նկատմամբ: Ծրագրի նպատակն է՝ նպաստել համայնքային կարիքների ներառմանը համայնքային զարգացման ծրագրի մեջ՝  ակտիվ երիտասարդների միջոցով : Ծրագրի խնդիրներն են՝ Խնդիր 1 . Կազմավորել Ծաղկաձոր համայնքի Արտավազ և Փյունիկ բնակավայրերից 20 անձից բաղկացած ակտիվ երիտասարդների խումբ: Խնդիր 2 . Զարգացնել ձևավորված խմբի անդամների կարողությունները մասնակցային, կառավարման, հետազոտության իրականացման, շահերի պաշտպանության և ֆոնդհայթայթման ոլորտում: Խնդիր 3. Մասնակցային հետազոտության իրականացում և արդյունքների վերլուծություն Խնդիր 4. Բացահայտված կարիքների ներկայացում ՏԻՄ-ին և ջատագովություն: Հիմնախնդրի լուծման համար նախապատրաստական փուլում նախատեսվում են հետևյալ քայլերը ․   1.1 Մշակել մասնակցության հայտարություն. 1.2 դիմումների հավաքագրում, 1.3 ընտրության իրականացում:  Իրականացման փուլում նախատեսվում են հետևյալ գործողությունները ․ 2.1 Նախագծել դասընթացները. դասընթացների օրերի և վայրի հստակեցում , դասընթացի նյութերի պատրաստում , դասընթացավարների ընտրություն,  գրենական նյութերի ձեռք բերում, հյուրասիրության կազմակերպում: 2.2 Կազմակերպել դասընթացներ ակտիվ խմբի ներկայացուցիչների համար  հետևյալ թեմաներով l  Հետազոտական մեթոդ` 2-օր , l  ֆոնդհայթայթում`1 օր , l  ՇՊ- 1 օր, l  մանակցային կառավարում`1 օր  3.1 Հրավիրել հետազոտող 3.2 Մշակելհետազոտության գործիքները / հարցաթերթը 3.3  Կազմակերպել հրահանգավորում ակտիվ խմբի կանանց համար 3.4. Կազմակերպել դաշտային աշխատանքներ ակտիվ խմբի  միջոցով: 3.5 Վերլուծել հետազոտության արդյունքները. վեր հանել համայնքային. հիմնախնդիրները և վերլուծել դրանց առաջացման պատճառներն ու հիմքերը: 4 .1 Նախապատրաստել և  նախագծել միջոցառումների  ժամանակացույց  ավագանու և ակտիվ  խմբի  հանդիպումների համար 4.2 Կազմակերպել միջոցառում ՏԻՄ-ի անդամնեի և ձևավորված խմբի մասնակցությամբ /առնվազն 5  կլոր սեղան , յուրաքանչյուրին 25 մասնակից/ Ծրագրի արդյունքներն են՝ l  Ծաղկաձոր համայնքում  ձևավորված ակտիվ երիտասարդների խումբ:  l  Ձևավորված խմբի կարողությունները բարձրացնել առնվազն 30 %-ով կառավարման,հետազոտւթյան իրականացման,շահերի պաշտպանության և  ֆոնդհայթայթման  ոլորտում: l  Առկա է համայնքային կարիքների մասնկացային գնահատման զեկույց l  Համայքային կարիքները ներկայացված են ՏԻՄ-ին և ներառված զարգացման պլանի մեջ
0 11
Այլ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
(+374 223) 6-04-02, 6-04-03
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner