Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի N4-Ն որոշման հավելված 2-ը՝
1. Ռամելա Հովհաննեսի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 28042022-07-0061) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Անտառային 2-րդ թաղամաս թիվ 4/15 հասցեում գտնվող 0,2893 հա մակերեսով հողամասի և սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N28042022-07-0147) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Անտառային 2-րդ թաղամաս թիվ 4/17 հասցեում գտնվող 0,3055 հա մակերեսով հողամասի միավորման հետևանքով առաջացած 0,5948 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Անտառային 2-րդ թաղամաս թիվ 4/15:
2. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Անտառային 2-րդ թաղամաս թիվ 4/17 հասցեն համարել ազատ: