Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 206
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 փետրվարի 2023 թվականի N 206

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ ֆինասների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143-Ն հրամանի 177-րդ կետը.

1. Ծաղկաձորի համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) ներքին աուդիտի ծառայության 2023 թվականի տարեկան ծրագրի կատարումն ապահովելու նպատակով իրականացնել աուդիտորական առաջադրանքներ՝ համաձայն հավելվածի։

 2. Աուդիտորական առաջադրանքների իրականացումը վերապահել <<ՍԱԱՄ-ԱՈՒԴԻՏ>> փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտորներ՝ Տիգրան Հակոբյանին, Սմբատ Աբովյանին  և Արարատ  Յարալյանին:

3. Աուդիտորական առաջադրանքներն իրականացնել՝ 2023 թվականի ընթացքում, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների կողմից  առնավազը՝ 2023 թվականի ընթացքում իրականացված գործառույթներն ու վերջիններիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

4. Աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարներին՝ աուդիտորական առաջադրանքների իրականացման  գործընթացը պատշաճ կարգով ապահովվելու  նպատակով  աջակցել աուդիտորներին, տրամադրելով   պահանջվող  փաստաթղթերի՝ բնօրինակները և/ կամ դրանց պատճենները, ներկայացնել տեղեկանքներ, պարզաբանումներ, բացատրություններ և այլն:

5. Աուդիտորական առաջադրանքի ընթացքում թույլատրել աուդիտորներին օգտվել էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»  ՀՀ օրենքով չարգելված փաստաթղթերից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner