04.04.24
Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառւմ
|
«Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ հերթական ուրախ և տոնական միջոցառում ՝ նվիրված 5 տաղավար տոներից Սուրբ Հարությանը: Տոնի խորհրդին համահունչ ձևավորված էր սեղանը, սաները երգեցին, ցույց տվեցին ձեռք բերած գիտելիքները, խանդավառությամբ բացատրեցին տոնի խորհուրդը, ի՞նչ է խորհրդանշում ձուն, նրա կարմիր գույնը և տվեցին զատիկ բառի բացատրությունը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը եզրափակիչ խոսքում կարևորեց քրիստոնեության դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում և հորդորեց պահել, հզորացնել հավատը առ Հիսուս Քրիստոս:
|
|
31.03.24
Ճրագալույցի Սուրբ Պատարագ
|
«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» ԲԱՐԻ ԱՎԵՏԻՍ ԲՈԼՈՐԻՍ
|
|
|
20.03.24
Շնորհակալագրրի հանձնում
|
Այսօր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը շնորհակալագրեր հանձնեց մշակույթի և սպորտի ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած համայնքի ներկայացուցիչներին:Պարգևատրվեցին՝Դավիթ Բադալյանը՝ ՌԴ-ի Կուսա քաղաքում կայացած Եվրասիական սպորտային միջազգային մրցույթի պատանեկան առաջնությունում լեռնադահուկային սպոտի 1-ին տեղի մեդալին արժանանալու համար:Ժիրայր Առաքելյանը՝ Եվրոպական ուսանողական առաջնությունում լեռնադահուկային սպոտի թիմային III-րդ տեղը զբաղեցնելու համար:Մեղրաձորի Ս. Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը՝ ազգային մշակույթի պահպանմանն ուղղված միջհամայնքային միջոցառումներ կազմակերպելու համար:Մեղրաձորի Լ. Գալստյանի անվան ՆՈւՀ-ի տնօրեն Արմինե Նազարյանը՝ մատաղ սերնդին ...
Մանրամասն |
|
18.03.24
Հանդիպում Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի և շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելի հետ
|
2024 թվականի մարտի 15-ին Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում ներկաները կիսվեցին մտքերով և ձեռք բերվեց համաձայնություն ՝ հետագա համագործակցության համար:
|
|
14.03.24
Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ:
|
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ:2024 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր բնակավայրի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման ծրագիրն իրականացվում է 2023 թվականին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված համայնքների անվտանգային խնդիրների լուծման աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |