|
20.03.24
Շնորհակալագրրի հանձնում
|
Այսօր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը շնորհակալագրեր հանձնեց մշակույթի և սպորտի ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած համայնքի ներկայացուցիչներին:Պարգևատրվեցին՝Դավիթ Բադալյանը՝ ՌԴ-ի Կուսա քաղաքում կայացած Եվրասիական սպորտային միջազգային մրցույթի պատանեկան առաջնությունում լեռնադահուկային սպոտի 1-ին տեղի մեդալին արժանանալու համար:Ժիրայր Առաքելյանը՝ Եվրոպական ուսանողական առաջնությունում լեռնադահուկային սպոտի թիմային III-րդ տեղը զբաղեցնելու համար:Մեղրաձորի Ս. Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը՝ ազգային մշակույթի պահպանմանն ուղղված միջհամայնքային միջոցառումներ կազմակերպելու համար:Մեղրաձորի Լ. Գալստյանի անվան ՆՈւՀ-ի տնօրեն Արմինե Նազարյանը՝ մատաղ սերնդին ...
Մանրամասն |
|
18.03.24
Հանդիպում Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի և շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելի հետ
|
2024 թվականի մարտի 15-ին Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում ներկաները կիսվեցին մտքերով և ձեռք բերվեց համաձայնություն ՝ հետագա համագործակցության համար:
|
|
14.03.24
Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ:
|
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ:2024 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր բնակավայրի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման ծրագիրն իրականացվում է 2023 թվականին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված համայնքների անվտանգային խնդիրների լուծման աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի ...
Մանրամասն |
|
11.03.24
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ։
|
Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներԻ սրտե շնորհավորում եմ ձեզ այս արևոտ և գարնանային տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար:Միշտ լինեք արևոտ, ժպտերես և բարձր պահեք հայուհուն բնորոշ վեհ արժեքները, որով մշտապես առանձնանում և առանձնահատուկ եք դառնում։Սիրելի՛ կանայք, ևս մեկ անգամ շնորհավորելով գեղեցիկ այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և աշխատանքային ...
Մանրամասն |
|
01.03.24
Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ լեռնադահուկային սպորտի երիտասարդների առաջնությունը:
|
Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ լեռնադահուկային սպորտի երիտասարդների առաջնությունը (հատուկ և հսկա ոլորավայրէջքներ): Առաջնությունում փայլուն արդյունքներ են ունեցել Ծաղկաձոր համայնքը ներկայացնող մարզիկները, որոնք կխրախուսվեն Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից: Պարգևատրման արարողությանը ներկա է գտնվել Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ոսկան Եղիազարյանը: Արդյունքներ՝ Գեորգի Գալստյան 1-ին տեղ Շահեն Բադալյան 2-րդ տեղ Մանվել Սողոմոնյան 3-րդ տեղ Արուս Եղիազարյան 1-ին տեղ Սոֆի Հարությունյան 2-րդ տեղ Լուիզա Պողոսյան 3-րդ տեղ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |