Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 23-ին ‹‹Մաքուր Հայաստան›› նախաձեռնության շրջանակում տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ: Ծաղկաձորի համայնքապետարանը կոչ է անում անում համայնքում գործող պետական, հասարակական, մասնավոր կառույցներին և Ծաղկաձոր համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին: «Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար:
Ակնկալվում է բոլորի ակտիվ մասնակցությունը: