Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
269

02 հուլիս 2020թ.

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Արմեն Ռազմիկի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոցում  գտնվող  հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության  կատարվել է հասարակական շինության ինքնակամ կառուցում:

 <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:

   Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 154-րդ  հոդվածի 1-ին մասով / սեփականության իրավունք ունեցող անձի կողմից հողամասի վրա շինության ինքնակամ կառուցում/ և 219 1 հոդվածով և հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2020թվականի հուլիսի 02-ի թիվ 06 նիստի արձանագրությունը՝

 

 


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արմեն Ռազմիկի Նազարյանի /անձնագիր՝ AK 0536271, ՀԾՀ 2503690122, հասցե՝ քաղաք Երևան,Նորք Մարաշ, 11-րդ փողոց, թիվ 6/ նկատմամբ նշանակել  տուգանք`  200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2.Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում  Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

5. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու  դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home