ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 36
ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՙ<<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 51-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թին 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2020 թվականի հունվարի 30-ին, ժամը 11:00 Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում /քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայներ փողոց, թիվ 9/ կազմակերպել և անցկացնել հանրային բաց լսումներ և քննարկումներ՝ Ծաղկաձոր համայնքի Խաչիկ Մուրադյան փողոց թիվ 3 հասցեում գոյություն ունեցող հյուրանոցային համալիրի որպես բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի վերակառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:
2. Հանրային բաց լսումներ և քննարկումներ կազմակերպելու և իրականացնելու աշխատանքների լիազորությունները վերապահել քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ