Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> թիվ 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 13-ին տրված NԱՏ-11/09/2017-20-0012 տեղեկանքը՝ Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում 07-005-0026-0368 կադաստրային ծածկագրով պատկերված 0,00198 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |