Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 7-ի թիվ 5 արտահերթ նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 105-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2.Ծաղկաձոր համայնքի 2017 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
3.Հաշվետու տարում համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:
4.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի /ակտիվների և պարտավորությունների/ ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
5. Համայնքային սեփականություն համարվող երաժշտական գործիքները անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
6. Համայնքային սեփականություն համարվող ձյուն փչող ռոտորը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
7. Համայնքային սեփականություն համարվող հողամասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին:
8. <<Ալմաստ>>մշակութային կենտրոն հասարակական կազմակերպությանը գումար տրամադրելու մասին: |