Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 12 հերթական նիստի օրակարգը՝
1. Տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2020 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին:
3. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4. Ծաղկաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6.Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարելու մասին:
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
9. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
10. Լաուրա Նահապետյանին գումար վերադարձնելու մասին: |