Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով ՝ 1. Էդգար Մանվելի Սողոմոնյանին ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Խ.Կեչառեցի փողոց թիվ 8/10 հասցեում գտնվող, (վկայական համար 08122020-07-0084, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0847) Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,002799 հա մակերեսով հողամասը` 126 627 (հարյուր քսանվեց հազար վեց հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամով և իր կողմից կառուցված 55,98 քմ արտաքին մակերեսով շինությունը` 436 644 (չորս հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |