Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 հոդվածով՝ 1. Մրցութային կարգով կառուցապատման իրավունքով 40 տարի ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն համարվող, համայնք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 15/3 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,1968 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր 07-005-0008-0272/:
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանել 180000 (մեկ հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |