Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1-րդ հոդվածով՝ 1. Մրցութային կարգով կառուցապատման իրավունքով 70 տարի ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն համարվող, համայնք Ծաղկաձոր, Վեցիկ Ճարտարապետի փողոց, թիվ 10 հասցեում գտնվող, բնակավայրերի այլ հողերից 0,035 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0007-0084/ :
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանել 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |