Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
1. Թույլատրել համայնքի ղեկավարին քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 73/2 հասցեում գտնվող, Ռոզա Ասլիբեկի Մաթևոսյանի սեփականությունը հանդիսացող 0,2 հա մակերեսով, 07-005-0016-0171 կադաստրային ծածկագրով հողամասը /վկայական թիվ 06062014-07-0045/ փոխանակել քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 80 հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով, 07-005-0016-0178 կադաստրային ծածկագրով /վկայական թիվ 02042015-07-0044/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: