Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանի N1 հավելվածով և N 13-Ն հրամանի հավելվածով`
1.2019 թվականի հունվարի 11-ին ժամը 11:00-ին հայտարարել մրցույթ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ (ծածկագիր` 2.1-2),
բ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-2)
գ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-1):
2.Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկման լիազորությունները և նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատվությունը դրվում են համայնքպետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լեյլի Խաչատրյանի վրա:
3.Աշխատակազմի քարտուղարին` համայնքի ղեկավարի նստավայրում հրապարակել` տեսանելի վայրում փակցնել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից տրամադրված մրցութի հարցաշարերը իրենց միանշանակ ճիշտ պատասխաններով: