Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`
1.Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների նրբանցք թիվ 23/1 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա Սամվել Ռուբենի Մամիկոնյանի կողմից ինքնակամ կառուցված 68,36 ք.մ. արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
2.Շինությունը և շինության սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 0,00395 հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքի սեփականություն: