Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 93-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի թիվ 5-Ն հրամանով սահմանված հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և <<Բայազետ>> ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպության գլխավոր շտաբի պետի գրությունը` <<Բայազետ>> ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպությանը տրամադրել դրամական աջակցություն` 30 000 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ 12-ամյա Վաղարշակ Հակոբյանի բուժմանն աջակցելու նպատակով: |