Ղեկավարվելով <Առևտրի և ծառայությունների մասին> օրենքի 17-րդ հոդվածով
1. Ստեղծված աշխատանքային խմբին`
Խմբի ղեկավար՝ Գարիկ Բադալյան,
Անդամներ` Արմեն Արշակյան,
Արա Մեսրոպյան,
Լեյլի Խաչատրյան
տալ հանձնարարագիր՝ առևտրի և ծառայությունների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողություն իրականացնելու կարգի համաձայն, օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30 իրականացնել հսկողության միջոցառումներ հետևյալ կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ` համաձայն հավելվածի:
2. Ծաղկաձոր համայնքում գործող առևտրի և հանրային սննդի օբյեկտներում աշխատանքային խումբը կարող է իրականացնել ընթացիկ, ոչ պլանավորված ուսումնասիրություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: