Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով ՝
1. <<Յասաման Թիմ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ փողոց թիվ 9/2 հասցեում գտնվող, կադաստրային ծածկագիր 07-005-0003-0056) Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, հասարակական կառուցապատման համար նախատեսված 0,008 հա մակերեսով հողամասը` 361 920 (երեք հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամով և իր կողմից կառուցված 56,64 քմ արտաքին մակերեսով շինությունը` 1 325 376 (մեկ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: