Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 04 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2018 թվականի դեկտեմբերի 20-իթիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի 2019 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
3. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի /ակտիվների և պարտավորությունների/ ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
4. Համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
5. Համայնքային սեփականություն համարվող հողամասը փոխանակելու մասին:
6. <<Հայաստանի ավագանիների ասոցիացիա>> հասարակական կազմակերպությանը անդամակցելու և անդամության վճար վճարելու մասին:
7. Համայնքային սեփականություն համարվող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
8. Համակարգիչներ ձեռք բերելու և Ծաղկաձորի միջնակարգ դպրոցին տրամադրելու համաձայնություն տալու մասին:
|