Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 21-ի <<Վարչական տույժ նշանակելու մասին>> թիվ 89 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
<<1. "ԴԻՋԻԳԵՅՄ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /ՀՎՀՀ 02665848, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան փողոց, թիվ 26/ տնօրեն Հարություն Վարդանյանի նկատմամբ՝ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելու համար նշանակել վարչական տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրվանից: