Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 685
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2019 թվականի N 685

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետերով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 09-ի  թիվ 86 որոշումը, Գարեգին Կարոյի Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասի, որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝

1. Գարեգին Կարոյի Խաչատրյանին ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող համայնք Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի փողոց թիվ 5  հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N14102013-07-0066 , կադաստրային ծածկագիր 07-005-0026-0083) 0.272 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին  և հողամասի վրա ամրակայված 776,63 ք.մ. ընդհանուր մակերեսով շինություններին կից, համայնք Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի փողոց թիվ 5/3  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 28112019-07-0145, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0616) հասցեում գտնվող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերից 0.023 հա մակերեսով ազատ տարածքը կադաստրային արժեքով`1 040 520 (մեկ միլիոն քառասուն հազար հինգ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

2.Գարեգին Կարոյի Խաչատրյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

 

3.Ընդլայնման հետևանքով առաջացած 0.295 հա մակերեսով հողամասին հասցեն թողնել նույնը՝ համայնք Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի փողոց թիվ 5:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner