|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2020 թվականի N 32 |
<<ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 93-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի թիվ 5-Ն հրամանով սահմանված հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և <<Հակոբյաններ>> համահայկական մշակութային կենտրոնի ղեկավարի գրությունը` 1. <<Հակոբյաններ>> Համահայկական մշակութային կենտրոնին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության/ դրամի չափով՝ բարեգործական, մանկապատանեկան, հայրանաճանաչողական կրթական և մշակութային շրջագայություն դեպի Ծաղկաձոր կազմակերպելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -6 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|